ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Մեր երկրում քի՞չ ռեսուրս կա, որի վրա օտարն աչք ունի

Մեր երկրում քի՞չ ռեսուրս կա, որի վրա օտարն աչք ունի
15.05.2025 | 10:42

Բոլորը խոսում են՝ գազը, էլեկտրաէներգիան, ինչ-որ լիքը այլ բաներ՝ է՛լ գույք պարտքի դիմաց, է՛լ չգիտես ինչ...

Առանձնապես չեն էլ շոշափում, թե էդ պարտքը երբ ու ոնց գոյացավ, ում օրոք, ու որքանով էր հիմնավորված, կամ դրան հաջորդող գործարքներն արդյո՞ք ի վնաս էին, թե՞ շահավետ հաշվարկ կար... Ինչևէ, դա առանձին նյութ է, որ մասնագետները կասեն:

Բայց չեմ հիշում, թե այս թեմաներով ակտիվ խոսող նույն մարդիկ առանձնակի հիշեն կամ շոշափեն Ջրի թեման:

Հայաստանի ամենաթանկ և համաշխարհային նշանակությամբ ռեսուրսներից մեկը՝ Ջուրը... Մի լիտր խմելու ջուրը մի լիտր բենզինի գնին է գրեթե, եթե ոչ՝ ավելին, բայց մեկը չկա՞ հարցնի, թե ջրային ռեսուրսները ու՞մ են պատկանում, դրա շահագործման իրավունքը ո՞ւմ են տվել, ինչո՞ւ են տվել, ինչի՞ դիմաց են տվել... Ո՞վ է տվել, վերջիվերջո: Սարի տակից իր համար եկող ջրի վրա ջրաչափ դրեցին ու սկսեցին մարդկանց վրա վաճառել իրենց տանն արդեն իսկ եղած ջուրը, իսկ դրա դիմաց մատուցած ծառայության որակի մասին ամենօրյա ռեժիմով բողոքները ավելի շատ բան կասեն:

Կարծես թե տաբու լինի ջուրը օտարին վաճառելու թեման...

Տարօրինակ չէ՞:

Արժի՞ հիշեցնել, թե 2019 թվականի փետրվարին Անգլիայից ժամանած նախագահը ինչի շուրջ էր զրուցում «Ռոքֆելեր եղբայրներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Մինչև դրսի ու ներսի պարազիտների կողմից թելադրվող ու գեներացվող ներհայաստանյան կեղծ օրակարգերը չփոխարինվեն իրական, կարևոր ու ռազմավարական նշանակության օրակարգերով՝ երկիրը կմնա «մի գժի թատրոնի» կամ դեղին մամուլի ճմրթված և անպետք էջերի մակարդակին:

Մի առանձին թեմա էլ այսօր աստղաբաշխական թվերի հասնող ու լույսի արագությամբ մեծացող պարտքն է, և ոչ ոք չի հարցնում, թե վաղն ո՞վ պիտի փակի ու ինչպե՞ս...

Մեր աչքի առաջ սլավոն ժողովուրդը երկու տարբեր պետությունների բանակներում իրար է մորթում, իսկ այդ ժողովրդի հանքերի ու բնական ռեսուրսների տերը լրիվ այլ ուժեր ու երկրներ են դառնում: Ձեզ թվում է, թե մեր երկրում քի՞չ ռեսուրս կա, որի վրա օտարն աչք ունի:

Բայց ամենից թանկ և համաշխարհային նշանակության ամենակարևոր ռեսուրսներից մեկը՝ կյանքի աղբյուրը, որը փնտրում են տիեզերքում և այլուր՝ Ջուրը, էս թեմայով կոնկրետ լռություն է «մամուլում»:

Դե խորացեք:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ